Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ընտրություններից հետո ընդդիմությունն այնքան հանգստացավ, որ անգամ Նիկոլը որոշեց արձակուրդ գնալ

Ընտրություններից հետո ընդդիմությունն այնքան  հանգստացավ, որ անգամ Նիկոլը որոշեց  արձակուրդ գնալ
22.07.2026 | 12:28

Նարեկ Կարապետյանի բանտարկությունը որոշելու հարցով իշխանությունները դիմել են Վահագն Հովակիմյանին։ Այսինքն, սա նույնն է, որ, ասենք, Արդշինբանկի վարկային քաղաքականության հարցով զբաղվեր ԿԳՍՄ նախարարությունը, քանի որ երկու դեպքում էլ դրանք իրար հետ ոչ մի կապ չունեցող երեույթներ են։

Ու սա բնական էր, քանի որ ընտրություններից հետո ընդդիմությունն այնքան էր հանգստացել, որ անգամ նրանցից հուսադրված Նիկոլն էր որոշել էր արձակուրդ գնալ ու հանրապետությունով մեկ դրամարկղային կտրոններ հավաքել։ Իսկ ընդդիմությունը ֆուտբոլ էր նայում, այդ մասին ստատուսներ գրում, ներքին բազարներ անում․մի խոսքով, հանգստանում է, քանի դեռ նոր ԱԺ-ում իրեն չեն սկսել ծեծել։

Մինչդեռ կային զգուշացնող ակնարկներն ու զգուշացումները․ հանրապետությունով մեկ ընդհարումներ, գնդակահարություններ ու սպանություններ։ Իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ ոստիկանությունը կրկին իր գործով չի զբաղված, այլ շարունակում է գաղտնալսումներ անել, վարկաբեկիչ նյութեր հավաքել, որ հենց Գազանը վերադառնա, նոր զոհեր մատուցի։

Բայց, դե ունենք այն, ինչ ունենք։ Ինչպես Մեծ Բանաստեղծն էր ասում․

«Էն տեսակ ընդդիմություն,

Ես իմ հոգին,

Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,

Առանց զորքի՝

Շահերի դեմ կըգնար»։

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 4088

Մեկնաբանություններ